Տպել
18.10.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը
1 / 12

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու  հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին:

Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները:  Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների  գործունեության տարածաշրջանային առաջնահերթություններին:

Ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության  առաջարկներով, որոնց իրականացման  ուղղությամբ երկուստեք կարեւորվել է համատեղ օրակարգերի ձեւավորումը:
 
 
 


18.10.2021
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հետաձգվել է
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ին հրավիրված նիստը հետաձգվել է: Օրակարգում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի թեկնածության հարցի քննարկումն էր: Թեկնածուն առողջական խնդիրների պա...

18.10.2021
ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 18-ին  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝  Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության խորացմանն...

18.10.2021
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...