Տպել
20.10.2021
Քննարկվել է «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» համաձայնագրում փոփոխություններ նախատեսող արձանագրությունը
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի՝ արձանագրությունը ստորագրվել է 2018-ին Դուշանբեում՝ նպատակ ունենալով բարձրացնել մաքսային ծառայությունների միջեւ փոխգործակցության արդյունավետությունը եւ կանոնակարգել միջազգային համագործակցության տեղեկատվական ու մեթոդական բազան:

Զեկուցողի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է մաքսային գործի ոլորտում համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների համագործակցության միջոցով նպաստել ուղեւորային եւ բեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը:

Փաստաթղթի շրջանակում համագործակցությունն ու փոխօգնությունը կիրականացվի կատարելագործելու կողմերի մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված մաքսային հարաբերությունների կարգավորման կարգը, ապահովելու մաքսային օրենսդրության պահպանումը, կանխարգելելու, հայտնաբերելու, կանխելու եւ հետաքննելու մաքսային իրավախախտումները, մաքսային գործի բնագավառում տարբեր ուղղություններով իրականացնելու փորձի փոխանակում:

Աշոտ Մուրադյանի տեղեկացմամբ՝ արձանագրությամբ հաստատվող փաստաթղթում ավելացվել են հոդվածներ, որոնք կարգավորում են կողմերի մաքսային մարմինների միջեւ հարցումների կազմակերպմանն առնչվող հարցերը:

Արձանագրությունը մեր երկրի կողմից ստորագրվել է վերապահումներով, ըստ որի՝ հայկական կողմի պարտավորությունները եւ իրավունքները չեն տարածվի Ադրբեջանի նկատմամբ:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...