«Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ»,-ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջեւ:
«Եվրոպայի խորհուրդն ազդեցություն ունի ավելի քան 800 միլիոն մարդկանց կյանքերի վրա: Այսօր աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Մենք ապրում ենք մեծ ձեւափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության եւ անվտանգության վրա, եւ երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ»,-ընդգծել է ԱԺ նախագահը:
Խորհրդարանի ղեկավարն առանձնակի կարեւորել է ժողովուրդների՝ խաղաղ եւ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը՝ հավելելով. «Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում»:
Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ եւ երկարատեւ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ալեն Սիմոնյանն անվտանգության հարցերում կարեւորել է հարեւանային քաղաքականության դերակատարությունը:
«Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարեւանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության եւ գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղարին
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում ընթացող Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղար Վասիլեոս Բայոկոսի հետ: Կողմերը քննարկել են երկու խ...
Հայտարարություն ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Սեդրակյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հոկտեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարակ...
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Էդուարդ Աղաջանյանը հաջողություններ է մաղթել նրան դիվանագիտական առաքելության...
Հայտարարություն Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրա...
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանը եւ Տրդատ Սարգսյանը: Նիստի օրակարգի առանցքում ԱՊՀ երկրներում երիտասարդների զբոսաշրջությանը վերաբերող հարցն էր...
ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի հերթական նիստը: «ԱՊՀ անդամ երկրների կայուն զարգացման հայեցակարգի» նախագիծն արժանացել է խորհրդարանականների հավանությանը, հաշվի ...
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի նիստին
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի հերթական նիստին, որը գումարվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին զուգընթաց: Քնն...
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 21-ին Երեւանում մասնակցել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Ողջունելով միջոցառման մասնակից...