Տպել
22.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
1 / 4

Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանը եւ Տրդատ Սարգսյանը:

Նիստի օրակարգի առանցքում ԱՊՀ երկրներում երիտասարդների զբոսաշրջությանը վերաբերող հարցն էր:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության անդամի՝ Շուշին զբոսաշրջային կենտրոն դարձնելու տեսակետին, նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետեւանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաեւ եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստի վրա: Պատգամավորը  շեշտել է, որ չափազանց մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի՝ հայկական լինելու փաստի կոծկումն է:

Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ զբոսաշրջության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, զբոսաշրջային ներուժը: Նա ԱՊՀ անդամ երկրների գործընկերներին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաժողովին:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել ադրբեջանցի պատվիրակին ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի համակարգող ընտրելու հարցի քննարկմանը: Համակարգողն ընտրվում է մեկ տարի ժամկետով:


22.10.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղարին
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում ընթացող Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղար Վասիլեոս Բայոկոսի հետ: Կողմերը քննարկել են երկու խ...

22.10.2021
Հայտարարություն ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Սեդրակյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հոկտեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարակ...

22.10.2021
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Էդուարդ Աղաջանյանը հաջողություններ է մաղթել նրան դիվանագիտական առաքելության...

22.10.2021
Հայտարարություն Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրա...

22.10.2021
ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի հերթական նիստը: «ԱՊՀ անդամ երկրների կայուն զարգացման հայեցակարգի» նախագիծն արժանացել է խորհրդարանականների հավանությանը, հաշվի ...

22.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում
«Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ»,-ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ: Խորհրդարանի ղեկավարն ընդ...

22.10.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի նիստին
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի հերթական նիստին, որը գումարվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին զուգընթաց: Քնն...

22.10.2021
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 21-ին Երեւանում մասնակցել է  ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Ողջունելով միջոցառման մասնակից...