Հոկտեմբերի 26-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով` նախագիծը մշակվել է օրենքի կիրարկման ընթացքում առաջացած գործնական խնդիրները լուծելու, «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները պատշաճ ապահովելու, ինչպես նաեւ քաղաքացիության հարցերի լուծման ընթացքում վարչարարությունն առավել պարզեցնելու նպատակով:
Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի եւ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
Առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է նախատեսվում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում: Հստակեցվում են երեխաների քաղաքացիության դադարեցման հետ կապված հարաբերությունները, կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռքբերելու դեպքում քաղաքացիության դադարեցման գործ հարուցելու ընթացակարգը, ինչպես նաեւ քաղաքացիության դադարեցման վերաբերյալ կարգավորումները: Նախագծով կրճատվում է քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը` 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հայերենին չտիրապետելու հիմքով քաղաքացիությունից զրկելուն, ՀՀ քաղաքացիություն շնորհվելուց հետո հայերենի տիրապետման անհրաժեշտությանը, օտարերկրյա քաղաքացիների համար ՀՀ-ում բնակվելու հնարավորություններին, քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգերին:
Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ` հին նմուշի անձնագիր տրվել է 3 մլն 199 հազարից ավելի անձի, ներկայում ժամկետի մեջ է 2 մլն 386 հազարից ավելի անձնագիր: Նշվել է, որ անհրաժեշտ է բավականին ժամանակ` անցում կատարելու կենսաչափական բնույթի անձնագրերի:
Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Քննարկվել է նաեւ ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը, որը եւս ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում: Այն արդեն վավերացրել են Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Համաձայնագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում կողմերի իրավապահ մարմինների համագործակցության համար իրավական հիմքեր ստեղծել:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Ազգային ժողովը քննարկել է քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանմանը վերաբերող ԱԺ որոշման նախագիծը
Խորհրդարանը հոկտեմբերի 26-ի հերթական նիստերի ընթացքում քննարկել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջարկված ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդա...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսին: Հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Կիպրոս բարեկամ երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կողմեր...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ս...
Տեղի կունենա արարողություն՝ նվիրված հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: ...
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատարին
Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին: Նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել են «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, ընդունել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն...