ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԿԲ խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել էր Արտակ Մանուկյանի թեկնածությունը: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել են 85-ը: Արտակ Մանուկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ են եղել 20-ը:
Այսպիսով՝ Արտակ Մանուկյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ:
Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար` Արտակ Մանուկյանը վստահեցրել է, որ հավուր պատշաճի կկատարի իր աշխատանքը նոր պաշտոնում: