Տպել
27.10.2021
Հիշատակի արարողություն Ազգային ժողովում
1 / 17

Քսաներկու տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Մեր պետականության կայացման գործում նրանց ներդրումն ու նվիրումն անմոռանալի եւ ուսանելի են:

Այսօր` ոճրագործությունից 22 տարի անց, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորները, զոհվածների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց անմար հիշատակը:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ այսօր կան խնդիրներ եւ հարց՝ հասկանալու պատճառները եւ  իրականում ոճրագործության դրդողներին, այն մարդկանց, որոնք այդ ամենից միգուցե քաղաքական, միգուցե ոչ միայն  քաղաքական շահ են ունեցել: Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ մարդկանց շահագրգռվածությունը  հանրությունը գիտի եւ կարծիք է հայտնել, որ  իրավասու չէ հիմա բարձրաձայնել դա:

Խորհրդարանի նախագահը չի բացառել, որ 44-օրյա պատերազմը տասնամյակներ առաջ տեղի ունեցածի հետեւանք է: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն իրավիճակը, որը կա այսօր պատերազմի հետ կապված, սկսվել է հենց 1999-ի հոկտեմբերի 27-ին եւ  եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, այսօրվան չէինք հասնի:  ԱԺ նախագահը վստահեցրել է, որ արվելու է ամենը, որպեսզի ոճրագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետեւում: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ տեղի ունեցածը կոտրել է մեր պետականության ողնաշարը, եւ հոկտեմբերի 27-ի հետեւանքն այդ օրվանից մինչ օրս քաղում ենք:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ է խոնարհել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


27.10.2021
Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամներն ԱԺ հոկտեմբերի 27-ի վերջին նիստում պատասխանել են պատգամավորների հարցերին: ...

27.10.2021
Նոր լիազորություն Երեւանի քաղաքապետին
Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի հերթական նիստերի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝  առաջարկվում է ...

27.10.2021
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայ...

27.10.2021
Քննարկվել է ընդդիմության առաջարկած ԱԺ որոշման նախագիծը
Հոկտեմբերի 27-ի ԱԺ նիստում խորհրդարանը քննարկել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկած «Դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խո...

27.10.2021
Արտակ Մանուկյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԿԲ խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել էր Արտակ Մանուկյանի թեկնածությունը:  Տեղի  է ունեցել  գաղտնի քվեարկություն, որին  ԱԺ 107 պատգամավորներից  մասնակցել են 85-ը: Արտակ Մանուկյանի թեկնածությանը կողմ է քվեար...

27.10.2021
Ազգային ժողովը քննարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը
Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգո...

27.10.2021
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը: Անուհետեւ քվեարկությամբ ընդունվել են նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված Կառավարության հեղինակած ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությո...