Հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում խորհրդարանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մալթայի Հանրապետության Կառավարության միջեւ` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում: Այն մշակվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրների համար կիրառվող մոդելային տարբերակի սկզբունքների համաձայն:
Նպատակն է բացառել եկամուտների կրկնակի հարկումն ու դրանով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը երկու երկրների ներդրողների եւ տնտեսական գործունեության վրա: Փաստաթղթով առաջարկվում է գործընկեր երկրի անհատների եւ տնտեսավարող սուբյեկտների համար նախատեսել ազգային օրենսդրությամբ սահմանված հարկման պայմաններից ավելի նպաստավոր պայմաններ եւ ավելի նվազ դրույքաչափեր:
«Համաձայնագրով առաջարկվում է ներդնել մշտական հաստատության գաղափարը: Սա նշանակում է, որ եթե Մալթայի ռեզիդենտը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Հայաստանում առանց մշտական հաստատություն ձեւավորելու, ապա գործունեությունից ստացված եկամուտները հարկման ենթակա կլինեն միայն Մալթայում, իսկ հակառակ պարագայում եկամուտները կհարկվեն միայն Հայաստանում», -ընդգծել է փոխնախարարը:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել:
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
««Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հոկտեմբերի 28-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյա...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 29-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» - 11:40-12:00: ...
Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
Պատգամավորները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի ներկայացմամբ հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները: Օրենքի 67-րդ հոդվածը լրացվում է նոր մասով. «Պետու...
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի...
Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստին
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպան...
Պատգամավորները քննարկել են էներգետիկայի ոլորտի կանոնակարգմանն ուղղված փոփոխությունները
Խորհրդարանը հոկտեմբերի 28-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ու «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխ...
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020թ. նոյե...
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումն առաջարկվում է վերապահել Կառավարությանը
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում քննարկել է ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ: Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակ...
Առաջարկվում է Հայաստանի եւ Սինգապուրի տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց համար ձեւավորել նպաստավոր ու կայուն հարկային միջավայր
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ հոկտեմբերի 28-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերաց...
Խորհրդարանը քննարկել է տեղական ինքնակառավարման համակարգը կարգավորող օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ «Դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմ...