Տպել
28.10.2021
Պատգամավորները քննարկել են էներգետիկայի ոլորտի կանոնակարգմանն ուղղված փոփոխությունները
1 / 10

Խորհրդարանը հոկտեմբերի 28-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ու «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի` փոփոխությունների արդյունքում կապահովվեն ոլորտի ընթացիկ կանոնակարգումը եւ վերահսկողությունը: Նշվել է, որ ներկայում էներգետիկայի բնագավառում առկա են այնպիսի տեխնիկական կանոնակարգեր, որոնք համաձայն «Տեխկանոնակարգման մասին» օրենքի եւ «ԵԱՏՄ մասին» պայմանագրի դրույթների եւ բովանդակության` առաջիկայում չեն կարող գործել: «Այժմ մեկնարկել է որոշ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրս բերման գործընթաց, եւ նախնական մշակման փուլում են գտնվում այն իրավական ակտերը, որոնք փոխարինելու են տեխնիկական կանոնակարգերին»,- ընդգծել է Արթուր Ասոյանը: Նրա խոսքով` փաթեթի երկրորդ նախագծով առաջարկվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներից զատ շահագործման կանոններ եւ պահանջներ սահմանել նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

«Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով էլ գործադիրն առաջարկում է սահմանել իրավական հիմքեր, որոնք հնարավորություն կտան տեխնիկական կանոնարգերով սահմանված պահանջներից եւ պայմաններից զատ վերահսկողություն իրականացնել նաեւ նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պայմանների եւ պահանջների նկատմամբ:

Զեկուցողի տեղեկացմամբ` փոփոխությունների ընդունումից հետո կվերանայվեն եւ նորմատիվ իրավական այլ ակտերով կսահմանվեն մի շարք տեխնիկական կանոնակարգեր` մասնավորապես էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների, մայրուղային գազատարներում անվտանգության պահանջների, էլեկտրակայանների եւ ցանցերի շահագործման վերաբերյալ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: 
 


28.10.2021
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
««Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հոկտեմբերի 28-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյա...

28.10.2021
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 29-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» - 11:40-12:00:   ...

28.10.2021
Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
Պատգամավորները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի ներկայացմամբ հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները: Օրենքի 67-րդ հոդվածը լրացվում է նոր մասով. «Պետու...

28.10.2021
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի...

28.10.2021
Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստին
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպան...

28.10.2021
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020թ. նոյե...

28.10.2021
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումն առաջարկվում է վերապահել Կառավարությանը
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում քննարկել է ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ: Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակ...

28.10.2021
Առաջարկվում է Հայաստանի եւ Սինգապուրի տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց համար ձեւավորել նպաստավոր ու կայուն հարկային միջավայր
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ հոկտեմբերի 28-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերաց...

28.10.2021
Քննարկվել է Հայաստանի եւ Մալթայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը եւ հարկային հարցերում համագործակցության ամրապնդմանն ուղղված համաձայնագիրը
Հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում խորհրդարանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մալթայի Հանրապետության Կառավարության միջեւ` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձ...

28.10.2021
Խորհրդարանը քննարկել է տեղական ինքնակառավարման համակարգը կարգավորող օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ «Դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմ...