Տպել
28.10.2021
Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
1 / 10

Պատգամավորները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի ներկայացմամբ հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները:

Օրենքի 67-րդ հոդվածը լրացվում է նոր մասով. «Պետությունը  Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության  ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածի  1-ին մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում` ՀՀ Կառավարության սահմանած կարգով»:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքի 67-րդ հոդվածով սահմանված է, որ «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչեւ 27 տարեկան զավակների ընդունելությունը ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ Կառավարության սահմանած կարգով»:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորներն իրենց ելույթներում ողջունել են նախաձեռնությունը, ներկայացրել մի շարք առաջարկներ: 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...