Տպել
30.10.2021
Անուշ Բեղլոյանը եւ Ելենա Կիրակոսյանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
1 / 4

Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով ու Գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, ով ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանն էլ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հանձնաժողովների նիստերում քննարկվել են մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը:

Խորհրդարանականները մտքեր են փոխանակել մշակվող նախագծերի վերաբերյալ, որոնք կներկայացվեն ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների հաջորդ նիստերի ընթացքում: