Տպել
01.11.2021
Կարեւորվել են փրկարարական ծառայություններին եւ սեյսմիկ ռիսկերի գնահատմանն ուղղված հատկացումները
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հավաստմամբ՝ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 978,5 մլն դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Փրկարարական ծառայություններին հատկացվելու է 11մլրդ 608,6 մլն դրամ: Սեյսմիկ պաշտպանության համար նախատեսվել է 752,9 մլն դրամ: Կարեւորվել են սեյսմիկ ռիսկերի գնահատումն ու նվազեցումը:

Անդրանիկ Փիլոյանը տեղեկացրել է, որ նախարարությունը համագործակցում է Քաղաքաշինության կոմիտեի հետ եւ առանց թույլտվության հանրապետությունում որեւէ շենք չի կառուցվում: Հատուկ ուշադրություն է դարձվում կառուցվող մանկապարտեզների եւ դպրոցների սեյսմիկ անվտանգության խնդիրներին: Ըստ նախարարի՝ 2022թ.-ին կիրականացվի 6 ծրագիր, 9 միջոցառում: Ներկայացված  ծրագրերն են՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգումը, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացումը, սեյսմիկ պաշտպանությունը, փրկարարական ծառայությունները, ռազմավարական նշանակության պաշարների կառավարումը եւ արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակումը:


01.11.2021
Ազգային ժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը՝ Հելսինկի): Հանդիպմանը ներկա է եղել նաեւ մեր երկրում Ֆ...

01.11.2021
Հայ խորհրդարանականները Ժնեւում մասնակցել են աշխատաժողովի
Հոկտեմբերի 25-26-ին Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակեր...

01.11.2021
Թագուհի Թովմասյանը հանդիպել է մեր երկրում Ռուսաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի լիազորությո...

01.11.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: ԱԺ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդ...

01.11.2021
2022-ի պետական բյուջեով կավելանան ԱԱԾ ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում ներկայացվել են Ազգային անվտանգության ծառայության 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները: ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2022-ին ծառայությա...

01.11.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին: Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղ...

01.11.2021
Նախատեսվում է ավելացնել ՀՀ ոստիկանության ֆինանսական հատկացումները
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են   ՀՀ ոստիկանությանը 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա բյուջեի նախագծով ոլ...

01.11.2021
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...