ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում ներկայացվել են Ազգային անվտանգության ծառայության 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները:
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2022-ին ծառայությանը հատկացվելու է 42 մլրդ 669 մլն դրամ, ինչը 8,7 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հաստատված միջոցներից: 2022-ին` ընթացիկ տարվա նկատմամբ, 381,2 մլն դրամով ավելի միջոցներ կուղղվեն «Պետական պահպանության ապահովում» ծրագրին` պայմանավորված թափուր հաստիքների համալրմամբ եւ կապիտալ ծախսերի ավելացմամբ:
Ծառայությունում կիրականացվի 2 ծրագիր` պետական պահպանության ապահովումը եւ ազգային անվտանգությունը: Ծրագրերի շրջանակում նախատեսվում է անցկացնել 11 միջոցառում:
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դռնփակ ընթացակարգով քննարկվել են նաեւ պաշտպանության եւ պետական ռեզերվների մասով եկամուտներն ու ծախսերը:
Ազգային ժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը՝ Հելսինկի): Հանդիպմանը ներկա է եղել նաեւ մեր երկրում Ֆ...
Հայ խորհրդարանականները Ժնեւում մասնակցել են աշխատաժողովի
Հոկտեմբերի 25-26-ին Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակեր...
Թագուհի Թովմասյանը հանդիպել է մեր երկրում Ռուսաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի լիազորությո...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: ԱԺ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին: Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղ...
Նախատեսվում է ավելացնել ՀՀ ոստիկանության ֆինանսական հատկացումները
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ ոստիկանությանը 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա բյուջեի նախագծով ոլ...
Կարեւորվել են փրկարարական ծառայություններին եւ սեյսմիկ ռիսկերի գնահատմանն ուղղված հատկացումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Արտակարգ իրավիճակների նախարարության ...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...