ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի լիազորությունները եւ գործունեությունը՝ նշելով, որ արդեն իսկ մոտ 10 արդյունավետ հանդիպում է կազմակերպվել, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Արցախին, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը ՌԴ գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համապատասխան մարմինների միջեւ առկա է կառուցողական փոխգործակցություն:
Կողմերը կարեւորել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ այդ հարթությունում ընդգծելով օրենսդիր մարմինների փոխգործակցության զգալի դերը: Խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման առումով անհրաժեշտ է համարվել Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի անցկացումը: Անդրադարձ է եղել խորհրդարանական տարբեր հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:
Թագուհի Թովմասյանը խոսել է մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության սահմանափակման խնդիրների մասին: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է Հայաստանում ՌԴ քաղաքացիների, ինչպես նաեւ ՌԴ-ում ապրող, այդ երկրի քաղաքացի հանդիսացող եւ չհանդիսացող հայերի քաղաքացիության խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել:
Պատգամավորը բարձրաձայնել է Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարության մասին, ըստ որի՝ այդ երկրում ՀՀ 320 քաղաքացու նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ հարցում ակնկալում է ՌԴ աջակցությունը, որպեսզի հետախուզման մեջ գտնվող հայերը տեղեկացված լինեն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի եւ դրանց հետեւանքների մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների արդյունավետ համագործակցությանը, Ռուսաստանում հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացին, Արցախի կարգավիճակին: Այս առումով կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
Ազգային ժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը՝ Հելսինկի): Հանդիպմանը ներկա է եղել նաեւ մեր երկրում Ֆ...
Հայ խորհրդարանականները Ժնեւում մասնակցել են աշխատաժողովի
Հոկտեմբերի 25-26-ին Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակեր...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: ԱԺ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդ...
2022-ի պետական բյուջեով կավելանան ԱԱԾ ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում ներկայացվել են Ազգային անվտանգության ծառայության 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները: ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2022-ին ծառայությա...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին: Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղ...
Նախատեսվում է ավելացնել ՀՀ ոստիկանության ֆինանսական հատկացումները
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ ոստիկանությանը 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա բյուջեի նախագծով ոլ...
Կարեւորվել են փրկարարական ծառայություններին եւ սեյսմիկ ռիսկերի գնահատմանն ուղղված հատկացումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Արտակարգ իրավիճակների նախարարության ...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...