ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի hամատեղ նիստում ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ: 22 ծրագրի շրջանակում կիրականացվի 140 միջոցառում: 209 մլրդ 594 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին, իսկ 125 մլրդ 663 մլն դրամը՝ ընթացիկ ծախսերին:
Նախարարի խոսքով՝ տրանսպորտի ոլորտին բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 116 մլրդ 642 մլն դրամ: Կիրականացվի 3 ծրագիր, 31 միջոցառում: Ամենախոշորը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որին կհատկացվի 115 մլրդ 117 մլն դրամ: Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցում եւ երկկողմանի երթեւեկության ապահովում: Կշարունակվի Բագրատաշեն անցման կետի տարածքում կամրջի կառուցումը, որի համար բյուջեից կհատկացվի 1.3 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն նաեւ ՎանաձորԱլավերդի-Վրաստանի սահմանային հատվածում:
Ջրային տնտեսության ոլորտում 5 ծրագիր, 41 միջոցառում իրականացնելու համար կհատկացվի 45 մլրդ 253 մլն դրամ: Գումարի հիմնական մասը կուղղվի «Ոռոգման համակարգերի առողջացման» ծրագրին: Նախատեսվում է 185կմ երկարությամբ ոռոգման ցանցերի հիմնանորոգում եւ 15կմ նոր ցանցի կառուցում: ԵՄ աջակցությամբ իրականացվելիք ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 17 բնակավայրերում կկառուցվեն ոռոգման համակարգեր, կնախագծվի ու կկառուցվի 17 ջրամբար, ինչպես նաեւ կվերանորոգվի 4 ջրամբար:
Էներգետիկայի բնագավառին ուղղված հատկացումը 49 մլրդ 425 մլն դրամ է: Նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր եւ 10 միջոցառում: Ամենամեծը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց/ Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագիրն է՝ բաղկացած 3 բաղադրիչից:
«Շուռնուխ համայնքում կկառուցվի նոր թաղամաս». Արմեն Ղուլարյան
Նոյեմբերի 2-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում Կառավարության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց ղեկավարած կառույցներին «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված միջոցները եւ իրակ...
Անդրադարձ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությանը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2022 թ. բյուջետային հայտով նախատեսված է հատկացնել 544 մլն 269 հազար դրամ: Այս մասին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Հանձնաժողովը տարեկան պարենային եւ...
Գալիք տարում Կադաստրի կոմիտեն կիրականացնի 1 ծրագիր
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Կադաստրի կոմիտեն գալիք տարում իրականացնելու է 1 ծրագիր՝ 7 միջոցառումներով: 2022-ին կառույցին նախատեսվ...
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին կհատկացվի մոտ 8,5 մլն դրամ
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը վերաբերող քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրա...
ԲՏԱ նախարարության բյուջետային հատկացումներն ու ծրագրերն օրենսդիրների քննարկման առանցքում են
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջետային հատկացումներն ու նախատեսված ծրագրերը քննարկվել են ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում: Նախագծով նախարարությանը հատկացվելիք 21,3 մլրդ դրամից 5,2 մլրդ դրամը կո...
Վահան Քերոբյանը ներկայացրել է 2022թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման ամփոփ հաշվետվությունը
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ 2022թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման ամփոփ հաշվետվությունը: Ստանդարտների մշակման եւ հավատարմագրման համակարգի զարգա...
«Ընթացիկ տարում գրանցվել է հարկային եկամուտների բացարձակ աճ». Ռուստամ Բադասյան
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամտային եւ ծախսային հատվածը: Ըստ զեկուցողի՝ 2021-ի հունվար-հո...
ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր ...
Ներկայացվել են 2022թ. պետական բյուջեով նախատեսված եկամուտներն ու ծախսերը
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայա...
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...