Տպել
03.11.2021
Բյուջետային քննարկումների առանցքում են եղել Հանրապետության նախագահի աշխատակազմի ծրագրերն ու միջոցառումները
1 / 2

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նոյեմբերի 3-ի ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ներկայացրել է իրենց աշխատակազմի հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը:

2022 թվականի համար ներկայացվել է 1 մլրդ 602 մլն 527 հազար դրամի բյուջետային հայտ, որի 99,7 տոկոսը նախատեսված է Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչության ապահովման համար: Նշվել է, որ բյուջետավորման ձեւաչափով սահմանված են աշխատակազմի 2022-ի աշխատանքային ծրագրերը եւ միջոցառումները, դրանց որակական ու քանակական արդյունքային չափորոշիչները:

Շուրջ 9000 շահառուհի համար կիրականացվի 23 բարեգործական ծրագիր, 3000 շահառուի համար՝ նախագահական 9 նախաձեռնություն: Նախատեսվում է շարունակել կապի համակարգի թվայնացման գործընթացը: Կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ես բազմաթիվ ծրագրեր են իրականացվելու: