Տպել
03.11.2021
Կավելանա ՀՀ արդարադատության նախարարության ֆինանսական հատկացումը
1 / 3

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2022-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ արդարադատության նախարարության ֆինանսական հատկացումները:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2022-ին ոլորտի քաղաքականության իրականացման նպատակով նախատեսվել է 23 մլրդ, 288 մլն, 285 հազար  դրամ: Տարվա ընթացքում կիրականացվի 8 ծրագիր, որը ներառում է 27 միջոցառում: Դատական եւ հանրային պաշտպանության ապահովման ծրագրով նախատեսված 1,028,9 մլն դրամն ուղղվելու է իրավունքի պաշտպանության հասանելիության եւ օբյեկտիվության ապահովմանը:

«Քրեակատարողական ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 14,930,9 մլն դրամ: 2022-ին նախատեսվում է օպտիմալացնել քրեակատարողական հիմնարկներն ու տնտեսված միջոցներն արդյունավետ բաշխել եւ ուղղորդել այլ կարիքների բավարարմանը: Շենքային պայմանների բարելավման համար նախատեսվել է 1,852,9 մլն դրամ:

Հակակոռուպցիոն կոմիտեի եւ դատարանների շենքերի կառուցման նպատակով 2022-ին հատկացվելու 1,500,0 մլն դրամ:  Ծրագրի շրջանակում ապահովվելու է Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունն ու գործիքակազմի կատարելագործումը: Նախարարը նաեւ նշել է, որ գալիք տարի նվազեցվելու է ոլորտում առկա վարչարարությունը:
 
 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...