Տպել
03.11.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի 2022-ի պետբյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումները
1 / 2

ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին քննարկվել են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի ֆինանսական հատկացումները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ 2022-ին կոմիտեի համար նախատեսվել է 8մլրդ 340մլն դրամ: Կիրականացվի մեկ ծրագիր՝ 5 միջոցառում:

Նշվել է, որ  «Քննչական ծառայություններ» ծրագրի նպատակն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը, ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների վարույթից ՀՀ քննչական կոմիտեի վարույթ հանձնված քրեական գործերով նախաքննության իրականացումը, քննված քրեական գործերով հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների պարզումը եւ դրանք վերացնելուն ու կանխելուն ուղղված միջոցների ձեռնարկելու նպատակով` համապատասխան մարմիններին միջնորդագրերի ներկայացնելը, հանցագործությունների քննության մեթոդիկայի ուսումնասիրությունն ու քննության դրական փորձի ներդրումը քննչական պրակտիկայում:

Արսեն Այվազյանը նաեւ տեղեկացրել է, որ վերջին տարիներին գրանցվել է քրեական գործերի աճ: 2021թվականի ինն ամիսների տվյալներով քրեական գործերի թիվը  32,808 է: