Տպել
03.11.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
1 / 11

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 3-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Համազեկուցողները հետաքրքրվել են մեր երկրի դատաիրավական համակարգի բարեփոխումներով, ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններով, խոսքի ազատության խնդիրներով:

Հանդիպման մասնակիցներին տեսակապի միջոցով միացել եւ ողջունել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ մի շարք բնագավառներում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու ծրագրեր են ունեցել, սակայն համավարակն ու 44-օրյա պատերազմը խանգարել են դրանց իրագործմանը: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է մեր երկրում խոսքի ազատության խնդիրներին, կարեւորել վիրավորանքի եւ հայհոյանքի համար սահմանված օրենսդրական խստացումները: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դատաիրավական համակարգում մշտապես անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք կխթանեն բնագավառի զարգացումը:

Հանձնաժողովի անդամներ Արթուր Դավթյանը, Արփի Դավոյանն ու Վիգեն Խաչատրյանը կարեւորել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որի արդյունքում ներքաղաքական կյանքում դրական զարգացումներ եղան: Հեղափոխությունից հետո տարբեր ոլորտներում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները շարունակական բնույթ են կրում: Աննա Մկրտչյանն ու Արամ Վարդեւանյանն էլ անդրադարձել են ներքաղաքական խնդիրներին: Արամ Վարդեւանյանը խոսել է 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքների, գերեվարված անձանց վերադարձի, Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեր երկրի սահմանների նկատմամբ  ոտնձգությունների մասին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...