Տպել
03.11.2021
Խորհրդարանը հյուրընկալել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին
1 / 8

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի անդամները նոյեմբերի 3-ին հանդիպել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:

Սիսակ Գաբրիելյանը բարձր է գնահատել անվանի մարզիկի ներդրումը հայ սպորտի տարեգրության մեջ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով բավականին հատկացումներ են նախատեսվել հատկապես մանկապատանեկան եւ մասսայական սպորտի զարգացման համար: Նա համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս մեր մարզիկները մրցասպարեզներում լավ արդյունքներ ցույց կտան, եւ Հայաստանի պետական հաղթական դրոշը շատ ու շատ անգամ կբարձրացվի:

Արթուր Աբրահամը պատգամավորներին ներկայացրել է իր անցած ճանապարհը, ինչպես նաեւ խոսել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին:

Ներքին Չարբախում մեծացած անվանի մարզիկը այգի է հիմնել իր մանկության խաղահրապարակում: Այգու շարունակությամբ կառուցվելու է Արթուր Աբրահամի անունը կրող մարզադպրոց: Նա նշել է, որ համատեղ ջանքերով պետք է խրախուսել սպորտով զբաղվելը, առողջ ապրելակերպը, իսկ հնարավորինս մեծ թվով երիտասարդների սպորտի մեջ ներգրավելն իր ծրագրի կարեւոր բաղադրիչն է: Լավագույն կադրերը կվերապատրաստվեն աշխարհի տարբեր մարզական կենտրոններում: Բռնցքամարտիկի երազանքն է, որ Հայաստանը սպորտի ասպարեզում լուրջ ձեռքբերումներ ունենա:

Կարեն Գիլոյանի ներկայացմամբ՝ ծավալուն աշխատանքներ են իրականացվելու՝ ի նպաստ սպորտի զարգացման: Կառուցվելու են մարզադպրոցներ աշխարհահռչակ մարզիկների անուններով, իսկ 2022 թվականին մարզադպրոցները կհամալրվեն որակյալ եւ ժամանակակից մարզագույքով: Գնահատելով Արթուր Աբրահամի նախաձեռնությունը՝ փոխնախարարը նշել է, որ պետական, նպատակային աջակցությամբ կունենանք եւս մեկ կարեւոր մարզադպրոց:

Առաջիկայում հանդիպելու եւ առարկայական քննարկումների պայմանավորվածություն է ձեռք բերվել:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...