Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ նոյեմբերի 3-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Հանդիպմանը հեռավար ձեւաչափով մասնակցել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրում զգալի բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարումը, ինչը ենթադրում է բարեփոխումներ դատական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցերում, ոստիկանությունում եւ այլ ոլորտներում:
Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է Վեհաժողովի կողմից 2021թ. հունիսին մեր երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եւ տրված բարձր գնահատականը: Նշվել է, որ Հայաստանի բնակչությունը մանդատ է տվել Կառավարությանը` շարունակելու բարեփոխումների օրակարգը:
Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ հայ խորհրդարանականները նշել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն Ադրբեջանը, սանձազերծելով 2020 թվականի 44-օրյա պատերազմը, խախտել է այդ պարտավորությունը:
Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ օրենսդիրներն ընդգծել են, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:
Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է ԵԽ դիրքորոշումը թե՛ պատերազմի ընթացքում եւ թե՛ դրանից հետո՝ ընդգծելով, որ հայտարարությունները եղել են անաչառ եւ կառուցողական: Նա հույս է հայտնել, որ օգտագործելով դիվանագիտական եւ քաղաքական գործիքները՝ կառույցի գործընկերները կստիպեն Ադրբեջանին՝ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ:
ԱԺ պատգամավորները կարեւորել են նաեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւի ընդունումը:
Ավելացել է ՄԻՊ գրասենյակ դիմող քաղաքացիների թիվը
Նոյեմբերի 3-ին շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Մարդու ...
Խորհրդարանը հյուրընկալել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի անդամները նոյեմբերի 3-ին հանդիպել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 3-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Համազեկուցողները հետաքրքրվել են մեր երկրի դատաիրավական համակարգի բարեփոխումներով, ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխո...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կհատկացվի մոտ 351 մլն դրամ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի խոսքով՝ հանձնաժո...
24 համայնքներում 2022 թվականին կանցկացվեն ընտրություններ
2022 թվականին 24 համայնքներում կանցկացվեն ընտրություններ: Այդ աշխատանքներն իրականացնելու համար կձեւավորվի մոտ 300 տեղամաս: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյ...
Հաշվեքննիչ պալատը նախատեսում է իրականացնել 69 նոր հաշվեքննություն
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղար Հայկ Ավագյանը խորհրդարանին է ներկայացրել պալատի բյուջետային հայտը: Հաշվեքննիչ պալատն իրականացնում է Հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննության բ...
Պետական վերահսկողական ծառայությունը գալիք տարում կիրականացնի 1 ծրագիր եւ 2 միջոցառում
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նախնական քննարկումները: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանը բ...
2022 թ. կվերապատրաստվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 96 ծառայող
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2022թ. բյուջետային նախագիծը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Հակակոռուպցիոն կոմիտեն նոր է ստեղծվել, այդ պատճառով գալիք տարվա բյուջեն դեռեւս մշակման փուլում ...
ՀՀ դատախազությանը 2022-ին նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 681 մլն դրամ
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ներկայացվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ դատախազությանը նախատեսված միջոցները եւ իրականացվելիք ծրագրերը: ՀՀ դատախազությանը նա...
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի 2022-ի պետբյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին քննարկվել են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի ֆինանսական հատկացումները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ 2022-...
Ավելացել է Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների եւ ծախսերի քննարկումը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար ...
Կավելանա ՀՀ արդարադատության նախարարության ֆինանսական հատկացումը
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2022-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ արդարադատության նախարարության ֆինանսական հատկացումները: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2022-ին ոլո...
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է 2022-ի բյուջետային հատկացումները եւ իրականացվելիք միջոցառումները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահագն Հովակիմյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 3-ին պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ԱԺ աշխատակազմի ղեկ...
Կստեղծվի նոր դատարան
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը հայտ...
Բյուջետային քննարկումների առանցքում են եղել Հանրապետության նախագահի աշխատակազմի ծրագրերն ու միջոցառումները
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նոյեմբերի 3-ի ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է իրենց աշխատակազմի հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը: 2022 թվականի համար ներկայացվել է ...
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը
Նոյեմբերի 3-ին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը: 2022 թ. պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին նախատեսվում է հատկաց...
Ներկայացվել են իշխանության պետական եւ դատական մարմինների համար նախատեսված ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Օրվա քննարկումը վերաբերել է իշխանության պետական եւ դատական մարմիններին, պետական վերահսկո...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...