Տպել
04.11.2021
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
1 / 8

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Արթուր Վանեցյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի եւ դրա հետեւանքների մասին: Խմբակցության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմում գործուն մասնակցություն է ունեցել նաեւ Թուրքիան: Արթուր Վանեցյանը հրատապ է համարել Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց անհապաղ վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս համատեքստում կարեւորվել է միջազգային բոլոր գործընկերների աջակցությունը` ստիպելու Ադրբեջանին վերադարձնել գերեվարված անձանց:

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին` խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի` Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների եւ ուժի կիրառման, հակահայ քարոզչության վերաբերյալ, ինչը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Պատգամավորներն իրենց դիրքորոշումներն են հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Նշվել է, որ ընդդիմադիր 2 պատգամավոր գտնվում է անազատության մեջ, իսկ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների զգալի թվով պատգամավորների դեմ հարուցված են քրեական գործեր: Ըստ Արթուր Վանեցյանի`  իշխանությունը փորձում է քրեական գործերով լռեցնել քաղաքական հակառակորդներին, ինչպես նաեւ սահմանափակել այդ պատգամավորների ազատ տեղաշարժը, այլ խոսքով` խոչընդոտել նրանց` պատգամավորական գործունեությունից բխող գործուղումների մեկնումը:

Հյուրերի խնդրանքով Արթուր Վանեցյանն ու Հայկ Մամիջանյանն անդրադարձել են մեր երկրում ընտրական բարեփոխումներին, դատական համակարգին, ԶԼՄ-ների անկախությանը եւ խոսքի ազատության մտահոգիչ սահմանափակումներին առնչվող հարցերի:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...