Տպել
05.11.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությանը
1 / 7

Նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող  Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանն արձանագրվել է հայ-վրացական բազմաբեւեռ հարաբերությունների եւ փոխգործակցության բարձր մակարդակը: Զրույց է ծավալվել երկու երկրների իշխանությունների` տարբեր թեւերում առկա գործընկերային հարաբերությունների եւ դրանց ընդլայնման շուրջ: Այս համատեքստում  ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Վրաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունները չափազանց կարեւոր են բարեկամ երկրի հետ համատեղ աշխատանքային օրակարգեր ունենալու տեսանկյունից: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ  Վրաստանի հետ բոլոր ոլորտներում  համագործակցության խորացումը բխում է եղբայրական եւ հարեւանային  շահերի առաջնահերթություններից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի ՍԴ նախագահը կարեւորել է Հայաստան կատարած այցը՝ շեշտելով, որ երկու երկրների օրենսդիր մարմինների օրինակելի փոխգործակցությունը կարեւոր ցուցիչ է սահմանադրական դատարանների համար: Նրա խոսքով՝ Վրաստանի ՍԴ նիստերին իրենց մասնակցությունն են բերում պատգամավորները, ինչը մեծապես օգնում է օրինաստեղծ պրակտիկայի կատարելագործմանը:

Կողմերը քննարկել են գործընկերային ամուր հիմքեր ունեցող ծրագրերի իրականացմանը միտված հարցեր:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...