Տպել
05.11.2021
Նախատեսվել են իրականացնել սոցիալական նոր ծրագրեր
1 / 4

«ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների եւ թոշակների գծով ֆինանսական հատկացումները քննարկվել են նոյեմբերի 5-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2022-ին նախատեսվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի, սոցիալական նպաստների չափերը: «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի նպատակն է օժանդակել անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը:  Հատկացվելու է ավելի քան 37  մլն դրամ՝ շուրջ 97 հազար 216 ընտանիքների համար:

Եկող տարի բարձրացվելու է խնամքի նպաստի չափ՝ 26 հազար 500 դրամի փոխարեն այն հունվարի 1-ից կլինի 28 հազար 600 դրամ:

Գալիք տարի կիրականացվի  ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նոր միջոցառում: Ծնելիությունը խթանելու եւ բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2022-ի հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ երեխայի ծնողին կնշանակվի եւ մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը կվճարվի դրամական աջակցություն՝ ամսական 50 հազար դրամի չափով: Միջոցառման իրականացմանն ուղղվելու է 2,925.0 մլն դրամ:

 «Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագիրը նախատեսված է  130 հազար 687 շահառուի համար: Նախատեսվել է 9,949,8 մլն դրամ: