Տպել
05.11.2021
Ներկայացվել են շրջակա միջավայրի պահպանության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության համար 2022թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվող ֆինանսական ցուցանիշները
1 / 3

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է երեք գերատեսչությունների՝ Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու Էկոնոմիկայի նախարարությունների գծով 2022-ին պետական բյուջեով նախատեսված ընդհանուր ֆինանսական ցուցանիշները:

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվելիք 6 ծրագրերի եւ 22 միջոցառումների համար նախատեսվել է 6 մլրդ 771 մլն դրամ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսվել է մոտ 335 մլրդ դրամ:

Էկոնոմիկայի նախարարությանը՝ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրերն իրականացնելու համար նախատեսվել է 23 մլրդ 637 մլն դրամ: