ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Առանցքում այն շենքերի նախագծերի ցուցադրություններն են, որոնց գոյությամբ Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի: