Նոյեմբերի 9-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ տնտեսական ոլորտով զբաղվող պատգամավորների նախաձեռնությամբ «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Մասնակցել են խորհրդարանականներ, կառավարության անդամներ եւ մեդիահանրույթի ներկայացուցիչներ:
Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ նախորդ գումարման խորհրդարանում: Մինչ այժմ անցկացվել են բազմաթիվ հանրային քննարկումներ: Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի գովազդների պարագայում կիրառել նույն սահմանափակումները, որոնք օգտագործվում են շահումով խաղերի ու խաղատների գովազդների դեպքում:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով՝ նախագծի ընդունումը կունենա դրական սոցիալական ազդեցություն եւ հասարակությանը զերծ կպահի մոլեխաղերով հրապուրվելու վտանգից: Նախագծի ընդունման պարագայում ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ համացանցով կարգելվի ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը:
Կարգավորումը, սակայն, մեդիաոլորտի ներկայացուցիչների շրջանում առաջացրել է դժգոհություն: Ըստ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ կանոնների կտրուկ փոփոխությունը կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների եւ եթերի բովանդակության որակի վրա:
Մեդիադաշտում կա մոտավոր հաշվարկ, թե որքան կկազմի հեռարձակող ընկերությունների ֆինանսական անկումը: Շահումով խաղերի գովազդներից ստացված մուտքերը, ըստ մեդիաներկայացուցիչների, կազմում են ընդհանուր եկամուտի 15 տոկոսը: Կառավարությանն առաջարկվում է օրենքի կիրառումը հետաձգել երկու տարով: Հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ գովազդի արգելքն ամենեւին չի օգնելու հանրությանը զերծ պահել մոլեխաղերից: Վերջիններս առաջարկում են պայքարի համակարգված մեխանիզմ:
Շուրջ 3 ժամ տեւած քննարկմանը օրենսդիրն ու գործադիրը հավաքագրել են բոլոր մտահոգությունները եւ կայացրել այս փուլում գործընթացը ժամանակավորապես առկախելու որոշում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարեւորել է թերություններից հնարավորինս զերծ օրենքի ընդունումը: Նա հիշեցրել է՝ ժամանակը սուղ է, մոտ ապագայում օրենքի մշակումն ամբողջապես պետք է ավարտել:
Բարձրագույն կրթության ոլորտում կընդլայնվի միջազգային համագործակցությունը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կոնվենցիան ստորագ...
Կարեւորվել է կրթական հաստատությունների միջեւ փորձի փոխանակումը
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը քննարկման է ներկայացրել ««ՀՀ Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավար...
Բարձրագույն կրթության միջազգայնացումը` Կառավարության որդեգրած առաջնահերթություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկո...
Շուշեցի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը խորհրդարանում
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ ե...
Գործադիրը քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փա...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Հերթական անգամ մշտական հանձնաժողովը չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին հրավիրված նիստում քննարկել է նաեւ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն...
Նախատեսվում է երկարաձգել անձնագրերի տրամադրման ժամկետը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին հրավիրված նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխու...
Գեւորգ Պապոյանը նոր կարգավորումներ է առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է պետական բյուջեի երեք, վեց...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Կկազմակերպվի շուշեցի ճարտարապետների գործերի ցուցադրություն
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Առանցքում այն շենքերի նախագծերի ցուցադրությունն...