ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Կոնվենցիան ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 25-ին Փարիզում: Առաջարկվող օրինագծի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական եւ հումանիտար կապերի ընդլայնման անհարժեշտությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունն (ՅՈՒՆԵՍԿՕ) իր ուրույն տեղն ունի Հայաստանի զարգացման օրակարգում: Մեր երկիրը միացել է կազմակերպության մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին եւ ակտիվորեն մասնակցում է վերջիններիս կիրարկմանը: Հայաստանը պարտավորվում է ճանաչել մյուս կողմ պետությունում ձեռք բերված որակավորումները եւ համապատասխան փաստաթղթով կամ վկայականով հաստատված ուսուցումը, որոնք համապատասխանում են մեր երկրում գործող բարձրագույն կրթության համակարգին: Բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների միջազգային ճանաչումը կդյուրացնի փոխկապակցված ուսուցումը, ինչպես նաեւ կընդլայնվի բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը:
Հանձնաժողովը նախագիծին տվել է դրական եզրակացություն:
Կարեւորվել է կրթական հաստատությունների միջեւ փորձի փոխանակումը
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը քննարկման է ներկայացրել ««ՀՀ Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավար...
Աշխատանքային քննարկում «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ
Նոյեմբերի 9-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ տնտեսական ոլորտով զբաղվող պատգամավորների նախաձեռնությամբ «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Մասնակցել են խորհրդարանականներ, կառավարության անդամներ եւ մեդիահանրույթի ներ...
Բարձրագույն կրթության միջազգայնացումը` Կառավարության որդեգրած առաջնահերթություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկո...
Շուշեցի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը խորհրդարանում
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ ե...
Գործադիրը քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փա...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Հերթական անգամ մշտական հանձնաժողովը չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին հրավիրված նիստում քննարկել է նաեւ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն...
Նախատեսվում է երկարաձգել անձնագրերի տրամադրման ժամկետը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին հրավիրված նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխու...
Գեւորգ Պապոյանը նոր կարգավորումներ է առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է պետական բյուջեի երեք, վեց...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Կկազմակերպվի շուշեցի ճարտարապետների գործերի ցուցադրություն
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Առանցքում այն շենքերի նախագծերի ցուցադրությունն...