National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.11.2021
Քննարկվել են հարկային ոլորտին առնչվող նախագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ առկա գլոբալ բնապահպանական խնդիրները` օզոնային շերտի քայքայումը, գլոբալ տաքացման հետեւանքով կլիմայի փոփոխությունն արդեն վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի, ինչպես նաեւ մարդկանց կյանքի ու առողջության վրա: Այս բնագավառում Հայաստանը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից, ինչպես նաեւ ԵԱՏՄ իրավակարգավորումներից: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը:  Նախագծով առաջարկվում է օրենսգրքի համապատասխան աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը մեր երկիր արգելված է: Նշված նյութերի ներմուծման եւ իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը նախատեսվում է սահմանել 2.0 տոկոս:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

 Նշվել է, որ ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով ապրանքների դրոշմապիտակավորման համար օրենսգրքով սահմանված կարգավորումների գործնական կիրառման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ դրոշմանիշերի եւ պիտակների ստացման, վերադարձման, պատասխանատվության միջոցների կիրառման համաչափության, վերագրումների կատարման էլեկտրոնային համակարգերի հստակեցման, ապրանքների վերափաթեթավորման, ինչպես նաեւ գրավի առարկա հանդիսացող ապրանքների դրոշմավորման հետ կապված: Նախագծի ընդունումը  պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է  վնասված դրոշմապիտակների առումով սահմանել բացառություն դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն վերադարձման հարկային մարմին: Դրանց համար տուգանքը փոխարինվել է տպագրության համար ծախսերի փոխհատուցմամբ:  Էականորեն վերանայվել է սահմանված ժամկետում չվերադարձված դրոշմապիտակների համար նախատեսված պատասխանատվության չափը այն դեպքերի համար, երբ դրանք վարչական վարույթի շրջանակում վերադարձվել եւ հետ են ընդունվել հարկային մարմնի կողմից:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:  
 


10.11.2021
Քննարկվել են ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը վերաբերող հարցեր
Նոյեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր: Քննարկվ...

10.11.2021
Հիմնական զեկուցողների առաջարկով հետաձգվել է մի շարք նախագծերի քննարկումը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի նիստում մինչեւ երկու ամսով հետաձգվել է ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի եւ ««Անշարժ...

10.11.2021
Առաջարկվում է հստակեցնել Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի լիազորությունները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով հստակեցվում են հանձնաժող...

10.11.2021
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ քրեական գործերով փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը
Նոյեմբերի 10-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում      ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մաս...

10.11.2021
Նախագծի քվեարկությունը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի նիստում քննարկվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Նարեկ Զեյնալյանի՝ անհրաժեշտություն է առաջացել խմբագրել եւ ...

10.11.2021
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու եր...

10.11.2021
Սահմանվելու են օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում քննարկել է ««Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառ...

10.11.2021
Կկարգավորվեն շրջիկ առեւտրի հետ կապված հարաբերությունները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու  ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ...

10.11.2021
Վերաքննիչ վարչական եւ Վճռաբեկ դատարանների բեռնաթափմանն ուղղված նախագիծը մերժվել է
ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է բեռնաթափել ՀՀ վերաքննիչ վարչական եւ ՀՀ վճռաբեկ դատ...

10.11.2021
Խորհրդարանում ՀԿ-ների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում
Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ: Նպատակն էր բարձրաձայնել հասարակ...

10.11.2021
Կառավարությունն առաջարկում է կարգավորել օդանավակայանից մատուցվող տաքսի ծառայությունների ոլորտը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոն...

10.11.2021
Առաջարկվում է ստեղծել սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ
Նոյեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը,...

10.11.2021
Կարգավորվելու են փոքր բաժնետերերի պաշտպանության ոլորտում առկա մի շարք խնդիրներ
Նոյեմբերի 10-ի նիստում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշել է, որ փորձ է արվում կարգավորել ոլորտում առկա մի շար...

10.11.2021
Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել ...

10.11.2021
Հունվարի 2-ը եւս կլինի ոչ աշխատանքային օր
Նոյեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում էր ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել եւ հունվարի 2-ը, 3-ը, 4-...

10.11.2021
Արմեն Գեւորգյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Արմեն Գեւորգյանը կարեւորել է Հայաստանի եւ Բելառ...

10.11.2021
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.11.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.11.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.11.2021
Կկայանա հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին` ժամը 10:00-ին, ԱԺ 334 դահլիճում կկայանա հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը հրավիրված են ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am