Տպել
16.11.2021
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը  եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել են, որ  իրենց խմբակցությունները  չեն մասնակցելու  ԱԺ հերթական նիստերի աշխատանքին: Հայկ Մամիջանյանը պարզաբանել է, որ իրենց այս քայլը պայմանավորված է երկրի առջեւ ծառացած խնդիրներով: Ընդդիմադիր խմբակցությունները երեկ պահանջել էին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, ԱԺ խորհրդի արտահերթ  նիստ՝  Կառավարությունից բացատրություններ ստանալու համար, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում:

 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է ԿԸՀ համապատասխան արձանագրությունների մասին, որոնցով պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները տրվում են հաջորդ թեկնածուներ  Ասպրամ Կրպեյանին եւ Միքայել  Թումասյանին: Ասպրամ Կրպեյանը կհամալրի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, իսկ Միքայել Թումասյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն Միքայել Թումասյանն ԱԺ նիստում  երդվել է:  Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

 ԱԺ որոշմամբ՝ փակ նիստում կքննարկվի «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...