National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.11.2021
ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կոչը միջազգային գործընկերներին
1 / 1

«Շնորհակալություն, մեծարգո նախագահող,

hարգելի գործընկերներ,

hարգելի միջազգային գործընկերներ,

բոլորի ուշադրությունն եմ հրավիրում հենց այս րոպեներին ՀՀ արեւելյան սահմանների հանդեպ ադրբեջանական հերթական ռազմական ոտնձգությունների, այն է՝ հայկական դիրքերն այս պահին ռմբակոծելու սադրիչ գործողություններ վրա:

Այս հերթական ապօրինի ռազմական գործողությունները տեղի են ունենում ի շարունակություն նախօրեին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի գործողությունների: Ինչպես հայտնի է ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում նոյեմբերի 15-ին դուրս են եկել ՀՀ տարածքից, միաժամանակ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները եւս դուրս են բերվել այդ տարածքից/դիրքերից: Այնուամենայնիվ, նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս այս տարվա մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

Մեր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի մեր գործընկերներին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված ադրբեջանական հերթական սադրանքի դատապարտմանն ու հետագա գործողությունների կանխմանը:

Ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, միաժամանակ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը եւ հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, խոչընդոտում տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը եւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը մեկնարկին՝ էականորեն վտանգելով ողջ գործընթացը:

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում, կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին հանդես գալ առավել հասցեական եւ թիրախային կոչերով՝ ուղղված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես եւ վտանգավոր գործողությունների դեմ, ինչի բացակայությունը կարող է ընկալվել իբրեւ մեր միջազգային գործընկերների անտարբերություն եւ ստանձնած հանձնառության բացակայություն»,-նշել է Հռիփսիմե Գրիգորյանը: