National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.11.2021
Վաղարշակ Հակոբյանը դիմել է ԵԱՏՄ գործընկերներին
1 / 1

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է սահմանային իրավիճակին՝ նշելով, որ դեռեւս մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը գտնվում են ինքնիշխան Հայաստանի տարածքում, ինչի մասին բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով՝ կոչ անելով ռազմավարական գործընկերներին եւ միջազգային հանրությանը՝ արձանագրել եւ կանխել տեղի ունեցող սադրանքը: Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երեկվանից  Հայաստանի սահմաններում տեղի ունեցող մարտական գործողություններն   այդ սադրանքի շարունակությունն են: Փաստելով, որ ՀՀ Զինված ուժերը ժամը 14:30-ից սկսած դիմել են ինքնապաշտպանության՝ պատգամավորը ԵԱՏՄ գործընկերներին կոչ է արել արձագանքել ստեղծված իրավիճակին եւ  երկուստեք ստորագրված  պայմանագրերին համապատասխան գործողություններ իրականացնել: