Տպել
17.11.2021
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը
1 / 8

Նոյեմբերի 17-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

 Հիմնական զեկուցողը նշել է, որ կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչի արդյունքում օրենքների նախագծերն ավելի են հստակեցվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին: