Տպել
17.11.2021
Ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտների ծախսային ծրագրերը
1 / 6

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ նոյեմբերի 17-ի նիստում  ներկայացրել է գալիք տարվա բյուջետային փաստաթղթով իր ղեկավարած ոլորտի հատկացումները:

Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը կուղղվի բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը եւ գիտության զարգացմանը:

109 կրթական հաստատություններում կիրականացվեն կառուցման, վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ: Հանրակրթության ոլորտում կշարունակվեն բովանդակային բարեփոխումները: Շարունակվելու է ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված քաղաքականության իրականացումը: Շուրջ 480 ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում կստանա հավելավճար: Կրթության հասանելիության ապահովման նպատակով  կգործադրվեն էական ջանքեր: Էլեկտրոնային ուսուցման համակարգի զարգացման շնորհիվ ուսուցչի կարիք ունեցող դպրոցներում կապահովվի բոլոր առարկաների դասավանդումը: Ամառային եւ թեմատիկ ճամբարներ կկազմակերպվեն շուրջ 4400 երեխայի համար:

Նախնական, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտներում ընդլայնվել է ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը: Սպորտի ոլորտում կաճեն կապիտալ ներդրումները:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...