Տպել
17.11.2021
Եզրափակիչ ելույթում Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է բյուջետային փաստաթղթի վերաբերյալ պատգամավորների մտահոգություններին
1 / 2

Նոյեմբերի 17-ի ԱԺ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ: Նա բյուջետային փաստաթղթի կատարելագործման տեսանկյունից կարեւորել է պատգամավորների հարցադրումներն ու առաջարկները: Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ մինչ այս պահը ստացվել է 50-ից ավելի առաջարկ, որոնք սահմանված կարգով կքննարկվեն Կառավարությունում:

«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումն ընդմիջվել է առնվազն 4 օրով: Պատգամավորները եւ խմբակցությունները կարող են իրենց առաջարկները ներկայացնել քսանչորս ժամվա ընթացքում: