National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.11.2021
Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը
1 / 1

Նոյեմբերի 17-ի ԱԺ նիստում խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության` Կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը: Նշենք, որ հարցապնդումը վերաբերում է արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը, պատերազմի հետեւանքների հաղթահարմանը, օժանդակության ծրագրերի իրականացմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում ԱՀ կառավարությանը եւ Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից իրականացվել է սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմմանն ուղղված 20-ից ավելի միջոցառում, որի համար հատկացվել է 156 մլրդ դրամ:

Նշվել է, որ աջակցության ծրագրերի շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից բնակչության սպառած էլեկտրաէներգիայի, գազի, ինչպես նաեւ կապի ծառայությունների ծախսն ամբողջությամբ ֆինանսավորելու համար 2020 եւ 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է շուրջ 9.8 մլրդ դրամ: ԱՀ-ի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների եւ նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիտալ շինարարության եւ առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով 2020 եւ 2021 թվականների ՀՀ պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 մլրդ դրամ բյուջետային վարկ:

Հարցապնդման ամբողջական պատասխանը` այստեղ:  
  
 


17.11.2021
44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը խորհրդարանում
Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային  ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել  է  Բեն Պողոսյանի անհատական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Բենը մեկն է  հազարավոր այն երիտասարդներից, որը 44-օրյա պատերազմի ընթացքում զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը: Նա ստեղծագործում է գրեթե 10 տա...

17.11.2021
ՀՀ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելուն վերաբերող հարցադրմանը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետին: Նրա խոսքով՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նպատակ ունի բացել խաղաղ զարգացման դարաշրջան տարածաշրջանում եւ դրա համար պատրաստ է ստանձնել պատասխան...

17.11.2021
Լենա Նազարյանը հետաքրքրվել է վարչապետից՝ ինչպիսի՞ն է ՀՀ դիրքորոշումն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լենա Նազարյանը հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե ինչպիսի՞ն է ՀՀ դիրքորոշումն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում: Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին առաջարկում է կնքել խաղաղության համաձայնագիր: Վարչապետ Նիկ...

17.11.2021
Իշխող խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն անդրադարձել է պղնձաձուլարանի կառուցմանը
«Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունից Արեն Մկրտչյանը Կառավարությանը հարց է ուղղել  Հայաստանում նոր պղնձաձուլարան հիմնելու մասին: Պատգամավորը  նախագիծը որակել է ռազմավարական նշանակության  ու  հետաքրքրվել  տարվող աշխատանքների եւ ներդրումների վերաբերյալ: Հարցին  ...

17.11.2021
Առողջապահության ոլորտին կհատկացվի 5 տոկոսով ավելի գումար
ԱԺ հերթական նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Առողջության պահպանումը եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումը հաջորդ տարի եւս լինելու է բյուջեի կարեւորագույն հատվածներից  մեկը»,- նշել է...

17.11.2021
Տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման վերաբերյալ հարց է ուղղել Մարիա Կարապետյանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Կառավարության ղեկավարից հետաքրքրվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների, տնտեսական ուղիների ապաշրջափակմանը խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մի պահ թվում էր՝ մոտ ենք խնդրի հանգուցալուծմա...

17.11.2021
Վահագն Ալեքսանյանի հարցը ՀՀ վարչապետին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացված լինելու մասին
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետին  ՀՀ տարածք Ադրբեջանի ապօրինի ներխուժման հետեւանքով վերջինիս կողմից 41 քառ. կմ օկուպացված լինելու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ  երեկվա...

17.11.2021
Սարգիս Խանդանյանի հարցը Նիկոլ Փաշինյանին դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է Ադրբեջանի հետ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի խոչընդոտների վերաբերյալ:  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռեւս 2021-ի մայիսին է ասել, որ պատրաստ է ստորագրել դելիմիտացիայի ու դեմ...

17.11.2021
Տիգրան Աբրահամյանի հարցը Նիկոլ Փաշինյանին Պաշտպանության նախարարին փոխելու որոշման վերաբերյալ
ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Պաշտպանության նախարարին փոխելու որոշման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի դեպքերի վերաբերյալ: «Ո՞վ տվեց կրակելու հրաման կամ ո՞վ չտվեց կրակելու հրաման»,-հարց է հնչեցրել պատգամ...

17.11.2021
Եզրափակիչ ելույթում Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է բյուջետային փաստաթղթի վերաբերյալ պատգամավորների մտահոգություններին
Նոյեմբերի 17-ի ԱԺ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ: Նա բյուջետային փաստաթղթի կատարելագործման տեսանկյունից կարեւորել է պատգամավորների ...

17.11.2021
Ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտների ծախսային ծրագրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ նոյեմբերի 17-ի նիստում  ներկայացրել է գալիք տարվա բյուջետային փաստաթղթով իր ղեկավարած ոլորտի հատկացումները: Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ ...

17.11.2021
Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել Անդրանիկ Քոչարյանը
«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նոյեմբերի 17-ին ԱԺ հերթական նիստում ելույթ է ունեցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Թվեր չհնչեցնելով՝ նա հայտնել  է, որ գալիք տարվա բյուջեում  ավելացել են անվտանգու...

17.11.2021
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը
Նոյեմբերի 17-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հանրային ծառայությունները կար...

17.11.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը
Նոյեմբերի 17-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է հնարավորություն տալ հարկադիր կատարումն ապահովող ծառայությ...

17.11.2021
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը բյուջետային փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն
Խորհրդարանը նոյեմբերի 17-ի նիստում քննարկել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն անդրադարձել է 2022-ին նախորդող տնտեսական գործընթացներին: Նշվել է, որ տնտեսական աճի բովանդակության իմաստով 2021...

17.11.2021
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

17.11.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

17.11.2021
ԿԲ եզրակացությունը գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ-ի եզրակացությունը: Զեկուցողի խոսքով՝ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է եւ Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճ...

17.11.2021
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ 314 դահլիճում տեղի կունենա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ 214 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: ...

17.11.2021
Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն սկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագիծն ԱԺ մշտական հանձնաժողովներում շահագրգիռ կերպով քննարկելու եւ առաջարկներ ներկայացնելու համար: Նշվել է, որ բյուջեի նախագի...

17.11.2021
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը պատգամավորները  մեկ րոպե լռությամբ  հարգել  են նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով  զոհված զինծառայողների հիշատակը: Քվեարկո...

17.11.2021
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 17-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած  ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին: Ն...

17.11.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցեր մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am