National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.11.2021
Տիգրան Աբրահամյանի հարցը Նիկոլ Փաշինյանին Պաշտպանության նախարարին փոխելու որոշման վերաբերյալ
1 / 2

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Պաշտպանության նախարարին փոխելու որոշման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի դեպքերի վերաբերյալ: «Ո՞վ տվեց կրակելու հրաման կամ ո՞վ չտվեց կրակելու հրաման»,-հարց է հնչեցրել պատգամավորը:

ՀՀ վարչապետը նշել է, որ նախարար նշանակվում է տվյալ դեպքում մեր կառուցակարգերի համաձայն՝ վարչապետի հայեցողությամբ եւ ազատվում է վարչապետի հայեցողությամբ:

«Ես կարեւոր եմ համարում, որ եւ՛ Արտաքին գործերի նախարարի, եւ՛ Պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հնարավոր չէ, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի պետական դավաճանություն:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ գերիների մասով հարցադրման մասին՝ նշելով՝ ժամանակն է, որ պատշաճ հետաքննվի գերեվարման յուրաքանչյուր դեպք: Վարչապետը հավելել է, որ զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: