Տպել
17.11.2021
Առողջապահության ոլորտին կհատկացվի 5 տոկոսով ավելի գումար
1 / 1

ԱԺ հերթական նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Առողջության պահպանումը եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումը հաջորդ տարի եւս լինելու է բյուջեի կարեւորագույն հատվածներից  մեկը»,- նշել է  նախարարը եւ հավելել, որ  գալիք տարի առողջապահության ոլորտին հատկացվելիք  գումարներն ավելանալու են  5 տոկոսով:
 

Նախարարը նկատել է՝ թեեւ վերջին 3 տարիներին մոտ 35 տոկոսով ավելացել է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, եւ դա զգալի է, այնուամենայնիվ  այն  չի արտահայտում այն նշաձողը, որը սահմանել է Կառավարությունը:

2022 թվականին  Կառավարությունը նախատեսում է ոչ միայն ավելացնել ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը, այլեւ ներդնել  նոր տեխնոլոգիաներ: Ավելանալու է զինծառայողներին, փրկարար ծառայողներին  եւ նրանց ընտանիքներին բժշկական ծառայություններ  մատուցելու համար ֆինանսավորումը:  Նշվել է, որ վերոնշյալ քաղաքացիները կարողանալու են ընտրել բժշկական այն կենտրոնը, որտեղ նրանք ցանկություն կունենան բուժվել կամ բժշկական ծառայություն ստանալ: 44-օրյա պատերազմի մասնակից վիրավորները  գալիք տարի եւս բժշկական անհրաժեշտ օգնությունն ստանալու են ողջ ծավալով:

Ինչպես այս տարի, այնպես էլ եկող տարի ոլորտի հատկացումների մի մասն ուղղվելու է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին:

Առաջիկա 5 տարիների ընթացքում Կառավարությունը մտադիր է վերակառուցել, վերականգնել կամ վերազինել առնվազն 50 բուժհաստատություն: Առաջիկա տարում  կվերակառուցվի կամ կվերանորոգվի 7 բուժհաստատություն:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...