Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը: Առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար տաքսիներով ուղեւորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար կսահմանվի տարեկան 200.000 դրամ: Կսահմանվեն օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին եւ տարիքին ներկայացվող պահանջները: Կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը: Խախտումների դեպքում կսահմանվի վարչական տույժ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է օդանավակայանի տաքսի ծառայություններ մատուցող մեքենաների շարժը կարգավորել եւ զբոսաշրջիկներին զերծ պահել հնարավոր խաբեությունից:
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվ...
ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հանդիպել է Երեւանում գտնվող Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ...
Օրենսդրական կարգավորումներ՝ ուղղված դրոշմավորման գործընթացում առկա խնդիրների լուծմանը
Առաջին ընթերցումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ նոյեմբերի 18-ի նիստում քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդր...
Գեւորգ Պապոյանը նոր կարգավորումներ է առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում
Օրենսդիր մարմինը նոյեմբերի 18-ին առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է նախագծում լրացնել «ընթացիկ եզրակացություն» եւ դրա հետ փոխկապակցված «հաշվեքննությ...
Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկվել են մի շարք նախագծեր
Խորհրդարանը նոյեմբերի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյան...