Տպել
19.11.2021
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն ընդունել է ՉԺՀ դեսպանին
1 / 5

Նոյեմբերի 19-ին  ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արմեն Գեւորգյանն ընդունել  է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Ողջունելով դեսպանին` Արմեն Գեւորգյանն արդյունավետ եւ հեռանկարային է գնահատել  բարեկամ Չինաստանի հետ  համագործակցությունը, ընդգծել կայուն եւ խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա անդրադարձել է նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած հերթական  ագրեսիային` անթույլատրելի համարելով խնդիրների լուծումը ռազմական ճանապարհով: Դեսպանն իր հերթին  կարեւորել է տարածաշրջանում խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորումը:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են` 2022 թվականին լրանում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ անցած տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները եղել են բարեկամական, զարգացող եւ արդյունավետ:  Սակայն, ըստ նրանց, դեռեւս կա չօգտագործված ներուժ տարբեր ոլորտներում:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ դրանց ընդլայնմանը, միջխորհրդարանական  եւ  տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Հայաստանում ներդրումներ կատարելու  հնարավորությանը, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի, ինչպես նաեւ  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

Երկուստեք կարեւորվել է  հետագա համագործակցությունը:
 


19.11.2021
Տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստը
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու Տարածաշրջանային եւ ...

19.11.2021
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է գտնվել Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին: Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսի...

19.11.2021
«Հայաստան» խմբակցությունը կարեւորում է իրենց նախաձեռնության քննարկումը
ԱԺ «Հայաստան» խմբակցությունից նոյեմբերի 19-ի խորհրդարանական ճեպազրույցներին եկել էին Արծվիկ Մինասյանը եւ Ագնեսա Խամոյանը: Անդրադառնալով  երեկ ավարտված  ԱԺ հերթական նիստերի օրակարգային հարցերին՝  Արծվիկ Մինասյանն անընդունելի է համարել, որ  «Հայաստան» խմբակցության կողմից  քննա...

19.11.2021
Հնարավոր չէ գնահատական տալ մի գործընթացի, որի մասին որեւէ տեղեկատվություն տրամադրված չէ. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից նոյեմբերի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցել են խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու մասին՝ Հայկ Մամիջանյանը նշել է. «Թե...

19.11.2021
Հրատապ է անհետ կորած կամ գերեվարված անձանց հայրենադարձելը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին նոյեմբերի 19-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էին Տիգրան Աբրահամյանը եւ Հայկ Մամիջանյանը:  Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած Ադրբեջանի ԶՈՒ սադրանքին՝ հրատապ համարելով գերե...

19.11.2021
Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում ՀՀ իշխանությունը պարտավոր է առաջնորդվել ՀՀ շահերով. Արծվիկ Մինասյան
ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից  մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Անդրադառնալով սահմանազատում եւ սահմանագծում սկսելու գործընթացին՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ հարցում ՀՀ իշխանությունը պարտավոր է ա...

19.11.2021
Հայկական կողմն ունի հաստատված վեց զոհ
Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների  հետեւանքով այս պահին հայկական կողմն  ունի հաստատված վեց զոհ: Այս մասին  նոյեմբերի 19-ի ճեպազրույցներում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:  Նա նաեւ նշել...

19.11.2021
Հայաստանն ընդունել է Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու վերաբերյալ
Նոյեմբերի 19-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկա էին Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը:  Լրագրողը հետաքրքրվել է, թե ու՞մ հետ է քննարկել վարչապետը Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման եւ սահմա...

19.11.2021
Այս պահին կարեւորագույն խնդիր է ՀՀ ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովումը. Էդուարդ Աղաջանյան
Նոյեմբերի 19-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը շարունակում է ակնկալել ռազմական օգնություն Ռուսաստանից, թե՞ ոչ,...