Տպել
25.11.2021
Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
1 / 6

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ողջունելով  հյուրին` Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել  հանդիպման համար` կարեւորելով  երկու երկրների համագործակցությունը հատկապես  ԵԱՏՄ շրջանակում:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի  դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցին, կարեւորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ մշակույթի ոլորտին առնչվող հարցեր: Սիսակ Գագրիելյանը ներկայացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խնդիրները:

Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրել է, որ  նախորդ տարի  դեսպանության աջակցությամբ  թատրոնում տեխնիկական որոշ խնդիրներ լուծվել են, մասնավորապես փոխվել է ձայնային համակարգը: Առաջիկայում նախատեսված է արդիականացնել լուսավորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
 


25.11.2021
Խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 25-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով: Լսումներին  մասնակցել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական գործ...

25.11.2021
Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրենին
Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի ե...

25.11.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը
ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: ...