Տպել
25.11.2021
Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրենին
1 / 8

Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Բիրջիտ Էբեսենին:

Հանդիպմանը քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը եւ կազմակերպության դերը դրա լուծմանն ուղղված հարցերում: Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժման տարածաշրջանային ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ԿԽ-ին եւ ԿՄ-ին առնչվող օրենսդրության վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ մշակվում է ԱՊՀ նմանաբնույթ մոդելային օրենք:

Քննարկվել է հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացման ուղղությամբ ԿԽ-ի եւ ԿՄ-ի միջազգային ֆեդերացիայի դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների անմիջական ներկայացվածությունն Արցախում: Հանդիպմանն անդրադարձ է եղել առաջիկայում Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգսյին ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը գլխավոր քարտուղարին ընդունելու եւ օրակարգային առաջնահերթությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:


25.11.2021
Խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 25-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով: Լսումներին  մասնակցել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական գործ...

25.11.2021
Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ողջունելով  հյուրին` Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է Հայաս...

25.11.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը
ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: ...