National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.11.2021
Աշխատանքային քննարկում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 2

2020-ին խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում Կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվել է աշխարհազոր եզրույթը: Այդ կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցություն:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, օգտվելով խորհրդարանական վերահսկություն իրականացնելու լիազորությունից, նոյեմբերի 26-ին Անդրանկ Քոչարյանի նախագահությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` աշխարհազորի գործունեության, բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից եւ սահմանամերձ համայնքներից:

Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` մեր երկրի զինված ուժերի կարողությունների ավելացմանն ուղղված նմանատիպ քննարկումները հանձնաժողովում կրելու են շարունակական բնույթ: 

Մասնակիցների առաջարկով քննարկումն ընթացել է փակ ձեւաչափով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերին ամբողջացնել քննարկված հարցերի շուրջ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկները:


26.11.2021
Քննարկում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորների նախաձեռնությամբ  նոյեմբերի 26-ին տեղի  է ունեցել աշխատանքային քննարկում`  թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել  ՊԵԿ-ի եւ Էկ...

26.11.2021
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը...

26.11.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է համաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Նոյեմբերի 25-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի  Տավրիդյան պալատում մասնակցել է  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS