Տպել
30.11.2021
Քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկատվական փոխգործակցությանը վերաբերող համաձայնագիրը
1 / 2

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ին հրավիրած հերթական նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2021թ. մայիսին Մոսկվայում  ստորագրված համաձայնագրով տեղեկատվության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառումը նպաստելու է երկու պետությունների իրավապահ մարմինների միջեւ գործակցության դյուրացմանը: Իրավասու մարմիններն էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն եւ կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը: Փոխոստիկանապետի հավաստմամբ` պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն չի փոխանակվելու:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ընդգծել է համաձայնագրի կարեւորությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակնման եւ գործակցության շրջանակներում:

Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի նախագծին:

Հանձնաժողովականները քննարկել եւ դրական եզրակացություն են տվել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Առաջին ընթերցումից հետո երկու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ չէին ներկայացվել:
 


30.11.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 26-29-ը Մադրիդում մասնակցել է Միջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի շրջանակում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նիստին: Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան խորհրդարանների գլխ...

30.11.2021
Հանձնաժողովը քննարկել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում: Օրենքի նախագծով սահմանվում է, որ պետական պաշտոն եւ պետական ծառայո...

30.11.2021
Բաբկեն Թունյանը հանդիպել է Հունաստանից ժամանած պատվիրակության հետ
 ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-հունական դարավոր բարեկ...

30.11.2021
Խորհրդարանում հյուրընկալվել է ՖՄԿ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը
Նոյեմբերի 30-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը եւ պատվիրակության անդամները հանդիպել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրիկ Պոպի հետ: Ողջունելով հյուրին` Արման Եղո...

30.11.2021
Կայացել է ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը
Նոյեմբերի 30-ին Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունենցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նշվել է, որ 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությ...

30.11.2021
Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը նախատեսվում է իրականացնել 2023 թ. փետրվարի 1-ից
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը  նոյեմբերի 30-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատար...

30.11.2021
Քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող լրացումները
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է ««ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխ...

30.11.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնություններին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ  նոյեմբերի 30-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական  եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած ««Զինվորական ծառայության եւ զինծա...

30.11.2021
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել է Կառավարության նախաձեռնած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Օրենք...

30.11.2021
Քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

30.11.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել օրենքում առաջարկվող լրացմանը
Նոյեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղի...

30.11.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ին հրավիրած հերթական նիստում քննարկել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կրկին ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը նշել է, որ մի...

30.11.2021
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

30.11.2021
Անձին ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու՝ «Հայաստան» խմբակցության առաջարկը մերժվել է
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փա...

30.11.2021
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում մասնակցել է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: Նոյեմբերի 29-ին տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները: Ժողովրդավարութ...

30.11.2021
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ նոյեմբերի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դիմիտրիոս Մարկոպուլոս...

30.11.2021
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

30.11.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

30.11.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...