Տպել
30.11.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ին հրավիրած հերթական նիստում քննարկել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կրկին ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը նշել է, որ մինչեւ հարցի վերջնական լուծումը «Հայաստան» խմբակցության թեկնածուն լինելու է Արթուր Ղազինյանը եւ հայտարարել, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները չեն մասնակցելու հարցի քննարկմանը:

Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասնչորսերորդ անգամ մերժել են Արթուր Ղազինյանի թեկնածությունը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...