Տպել
30.11.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնություններին
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ  նոյեմբերի 30-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական  եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հայտնել է, որ օրինագիծը  լրամշակվել է: Այն  կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին:

Արթուր Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:  ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր առաջարկներ, որոնք հեղինակները չեն ընդունել:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը՝ ընդգծելով,  որ փաթեթը չի սահմանափակում  խոսքի ազատությունը:  Այն ոչ միայն չի վտանգելու  զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, այլ նույնիսկ աջակցելու է, որպեսզի նրանք, ավելի հավաստի աղբյուրների վրա հենվելով, իրականացնեն իրենց գործունեությունը. ասել է նախարարը:

Փաթեթը կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...