Տպել
01.12.2021
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում
1 / 6

Դեկտեմբերի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել օրենսգրքով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, սակայն բացակայում են անհրաժեշտ հարկային վարչարարություն իրականացնելու համար համապատասխան օրենսդրական հիմքերը: Նախագծի նպատակն է արդեն սահմանված կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մոտեցումներին, ինչպես նաեւ սահմանել հարկային հսկողություն իրականացնելու ընթացակարգերը:

ՊԵԿ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում նախատեսվում են նոր փոփոխություններ:

Մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն ու հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել են հետաձգել հարցի քննարկումը, ինչին համաձայնել է հիմնական զեկուցողը:

Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչեւ 2ամիս ժամկետով:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...