Տպել
01.12.2021
Լրացուցիչ եկամուտներ` համայնքային բյուջեներին
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա  միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ի հերթական նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական  ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ` նախաձեռնության  նպատակը համայնքների կայուն եւ շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է: Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար եւ բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի եւ ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջեւ` 50/50 հարաբերակցությամբ: Այսինքն, 50%-ը` տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը` ընդհանուր վերցրած` Հայաստանում  ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ:

Նաեւ առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին եւ այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաեւ սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում` ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը:

Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Մտքերի փոխանակության ընթացքում  պատգամավորներն առաջարկել են օրենքի նախագծում հստակ նշել, թե ինչ նպատակով կարող են օգտագործվել վերոնշյալ ֆինանսական հատկացումները:  Ըստ նրանց` նաեւ պետք է հստակեցնել, թե ո՞ր համայնքը որքան գումար է ստանալու:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը պարզաբանել է, որ փաթեթը միտված է համայնքների սեփական եկամուտների ավելացմանը, եւ գումարի  բաշխումն էլ  պետք է կատարի համայնքի ավագանին` իր հայեցողությամբ:

Փաթեթը կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...