Տպել
02.12.2021
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն ու «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչները քննարկել են գործակցության հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի գլխավոր տեխնիկական մասնագետ Բիլիանա Լեդենիկանի եւ ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանի հետ:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համագործակցությունը, ընդգծել հատկապես օրենսդրական բարեփոխումների ոլորտում նրանց աջակցության անհրաժեշտությունը: Թագուհի Թովմասյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել շարունակել տարբեր հարցերի շուրջ գործակցության ավանդույթները:

Բիլիանա Լեդենիկանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրել է, որ Խորհրդարանների զարգացման ծրագրով օժանդակում են Ազգային ժողովի վերազինման եւ թվայնացման աշխատանքներին, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացներին: Կարեւորվել են նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ հանդիպումներն ու տարբեր խնդիրների շուրջ քննարկումները: Նշվել է, որ «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իր օժանդակությունն է բերում մշտական հանձնաժողովների արտագնա նիստերի կազմակերպչական աշխատանքներին:

Մշտական հանձնաժողովի նախագահը շեշտել է սահմանափակ կարողություններով անձանց վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների կարեւորությունը, այդ խնդրում ծրագրի աջակցությունը:

Բիլիանա Լեդենիկանն անհրաժեշտություն է համարել միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն կտա տեղեկանալ ու գաղափար կազմել, թե տարբեր երկրների խորհրդարաններ ինչպես են լուծել նմանօրինակ խնդիրները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ գենդերային խնդիրներին, կանանց իրավունքներին առնչվող եւ այլ հարցերի:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...