ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի (INTERNATIONAL IDEA) ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է համագործակցությունը միջազգային փորձագետների եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ:
«Դուք այցելել եք Հայաստան մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը փորձում է հաղթահարել պատերազմի հետեւանքները եւ արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ տարբեր ուղղություններով ծրագրերի ղեկավար Նանա Կալանդաձեն տեղեկացրել է` կազմակերպությունը ժողովրդավարական եւ ընտրական գործընթացների աջակցության ինստիտուտ է, որի հիմնական նպատակը սահմանադրական բարեփոխումների գործընթացին օժանդակելն է:
Ի պատասխան հյուրերի հարցադրմանը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների հիմնահարցը մշտապես եղել է Հայաստանի խորհրդարանի եւ այլ պետական մարմինների օրակարգում:
«Մենք կարեւորել ենք ու շարունակում ենք կարեւորել սահմանադրական փոփոխությունների հարցով համապատասխան հանձնաժողովների գործունեությունը»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը: Ըստ նրա` պատերազմից հետո ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտություն է առաջացել կրկին անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների հարցին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Ներկայացվել են 2021 թ. պետական բյուջեի ինը ամիսների եւ ԱԺ բյուջետային գրասենյակի երրորդ եռամսյակի ցուցանիշները
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի ինը ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է հիմնական ցուցանիշները եւ դրանց վրա արտաքին ազդեցո...
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն ու «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչները քննարկել են գործակցության հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի գլխավոր տեխնիկական մասնագետ Բիլիանա Լեդենիկանի եւ ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանի հետ: Ողջունելով հյուրերին Ազգ...
Հանձնաժողովում քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած եւ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման հարցը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարածած հաղորդագրության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հաղորդագրությամբ աշխատանքային խումբը հայտնում է, ...
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հետ կապված հարցեր
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու...
Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրվել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին թեկնածու ներկայացնելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Հանձնաժողովի նախ...
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Առաջնայինը մեր երկրի սահմաններն են. Ալեն Սիմոնյանի բացառիկ հարցազրույցը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 1-ին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում անդրադարձել է վերջերս հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի: Նա մասնավորապես ուղղորդվող է համարել ՀՀ ԱԺ նախագահի համար ձեռք բերվող նոր ավտոմեքենային, իր եղբոր անվան հետ կապված կազմակերպության կողմ...